Փոխարժեքներ
30 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 443.12 |
RUB | ⚊ | ₽ 4.7797 |
GBP | ⚊ | £ 521.16 |
GEL | ⚊ | ₾ 141.62 |
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ նոյեմբերի 18-ին այցելեց Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ:
Այցի սկզբում Սեյրան Օհանյանը ծաղկեպսակ դրեց Արցախի հերոսամարտում զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ: Այնուհետև շրջեց բուհի շենքում, այցելեց ֆիզիկական կուլտուրայի պատմության թանգարան:
Ինստիտուտի նիստերի դահլիճում, որտեղ նախարարի այցի առիթով հավաքված էին բուհի ուսանողները, պրոֆեսորադասախոական կազմը, ՖԿՀՊԻ-ի ռեկտոր, պրոֆեսոր Վահրամ Առաքելյանը ողջունեց ՀՀ պաշտպանության նախարարին և շնորհակալություն հայտնեց այցի համար:
ՀՀ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանն իր ողջյունի խոսքում ասաց, որ Հայաստանի ուշադրության կենտրոնում երիտասարդությունն է: Իրենք կարևորում և գնահատում են երիտասարդության ներուժը: Սեյրան Օհանյանը նաև նշեց, որ իր համար մեծ պատիվ է գտնվել այն բուհում, որը 70 տարվա ընթացքում շուրջ 12 հազար շրջանավարտ է ունեցել, ովքեր ոչ միայն ՀՀ-ում, այլ նաև աշխարհի տարբեր երկրներում բարձր են պահել Հայաստանի անունը:
Դահլիճում էին ինստիտուտի շրջանավարտները, ովքեր ծառայում են ՀՀ զինված ուժերում: Սեյրան Օհանյանը ելույթի ավարտին ողջունեց նրանց և, որպես խրախուսանք, 10 օր արձակուրդ տվեց:
Նախարարն այնուհետեւ պատասխանեց ուսանողների և դասախոսների հարցերին:
Հանդիպման վերջում Սեյրան Օհանյանը եւ ՖԿՀՊԻ ռեկտորդ Վահրամ Առաքելյանը պարգևատրեցին ինստիտուտի լավագույն մարզիկ- ուսանողներին` նրանց հանձնելով պատվոգրեր և հուշանվերներ: «Վազգեն Սարգսյան» մեդալով պարգևատրվեցին ՖԿՀՊԻ դեկաններ` Անահիտ Հարությունյանը, Հոմբերտ Գալստյանը և Կոլյա Բաբայանը: Իսկ ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը պարգևատրվեց «Անդրանիկ Օզանյան» մեդալով: