|
Փոխարժեքներ
17 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին` դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտելու կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Հայաստանի պաշտպանության նախարարության միջև համագործակցության ընդլայնման հեռանկարները: Երկուստեք կարևորվել է զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և զինծառայողների իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացումը:
Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպան Կապինոսին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ցուցաբերած փորձագիտական աջակցության համար, որի արդյունքում փոփոխություններ են նախատեսվում ՀՀ զինված ուժերի Կարգապահական կանոնագրքում, ռազմակրթական ծրագրերում ներդրվել է «Առաջնորդությունը զինված ուժերում» դասընթացը, իսկ առաջիկայում ներդրվելու է նաև «Մարդու իրավունքները զինված ուժերում» դասընթացը: ԵԱՀԿ-ի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև վերջին տարիների արդյունավետ համագործակցության մեջ ունեցած ավանդի համար նախարար Օհանյանը դեսպան Կապինոսին պարգևատրել է «Ռազմական համագործակցության համար» գերատեսչական մեդալով: