|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ այցով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հունվարի 18-ի հանդիպմանը քննարկվել են ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքներին առնչվող հարցեր:
ՀՀ պաշտպանության նախարարը Թոմաս Համմարբերգին ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ ՀՀ զինված ուժերում իրականցվող բարեփոխումները: Ս.Օհանյանը եւ Թ.Համմարբերգը համակարծիք են եղել, որ մարդու իրավունքների պաշտպանությունը զինված ուժերում ամրապնդելու համար անհրաժեշտ է ակտիվացնել աշխատանքները զինծառայողների իրավագիտակցության բարձրացման եւ իրավախախտումների դեմ արդյունավետ պայքարի ուղղությամբ: