Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնից հեռացրել է երկրի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովին։ Նրա տեղը կզբաղեցնի Պետական գույքի հիմնադրամի ղեկավար Ռուստեմ Ումերովը, եթե նրա թեկնածությունը հաստատի Գերագույն ռադան։
Զելենսկին սեպտեմբերի 3-ի երեկոյան տեսաուղերձի ժամանակ իր որոշումը պատճառաբանել է նոր մոտեցումների անհրաժեշտությամբ։
«Ալեքսեյ Ռեզնիկովն անցել է լայնածավալ պատերազմի ավելի քան 550 օրվա միջով։ Կարծում եմ, որ նախարարությանն անհրաժեշտ են նոր մոտեցումներ և փոխգործակցության այլ ձևաչափեր ինչպես զինվորականների, այնպես էլ, ընդհանուր առմամբ, հանրության հետ», - ասել է Ուկրաինայի նախագահը։
Նա հույս է հայտնել, որ Գերագույն ռադան կհաստատի Ումերովի թեկնածությունը։
«Այժմ նախարարությունը պետք է գլխավորի Ռուստեմ Ումերովը։ Ուկրաինայի Գերագույն ռադան լավ է ճանաչում այս մարդուն, և պարոն Ումերովին լրացուցիչ ներկայացնելու կարիք չկա։ Ակնկալում եմ, որ խորհրդարանը կպաշտպանի այս թեկնածությունը։ Աշունն ամրապնդվելու ժամանակն է», - ասել է Զելենսկին։