|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Երեկ ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն այցելել է Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ և տեսակցել ս.թ. մարտի 19-ին ՊԲ հյուսիսային ուղղղությամբ հակառակորդի հարձակումը հետ մղելու ժամանակ վիրավորված զինվորներին: Նախարարը հետաքրքրվել է վիրավորների վիճակով, զրուցել զինվորների և նրանց այցի եկած ծնողների հետ:
Առանձնահատուկ շեշտելով նրանց կատարածը` բանակի հրամանատարն իր շնորհակալությունն է հայտնել ինչպես զինվորներին, այնպես էլ ծնողներին` հայրենասեր ու անձնվեր զավակ դաստիարակելու համար և վիրավորներին մաղթել արագ ապաքինում:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն