Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները առանձնազրույցներ կունենան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտիտի հետ: Պաշտպանության նախարարության նախկին փախնախարար Վահան Շիրխանյանը կարծում է, որ այդ հանդիպումներից հետո սահմանում վիճակը կմեղմանա: «Եվ Հայաստանը, և Ադրբեջանը գտնվում են Ռուսաստանի ազդեցության տակ ավելի շատ, քան Ֆրանսիայի կամ Ամերիկայի: Իհարկե երկու կողմերն էլ հասկանում են, որ Ռուսաստանի միջնորդությունը կարող է ավելի էֆեկտիվ լինել, քան մյուս երկու պետությունների»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախկին փոխնախարարը:
Ըստ Շիրխանյանի Ադրբեջանի պաշտպանության նոր նախարարն ինքնահաստատման խնդիր ունի, ով բացի զինվորական առումով անկիրթ լինելուց, ունեցել է ոստիկանի անցյալ և լուրջ բարեկամական կապերի մեջ է նախագահ Ալիևի հետ.«Կարծում եմ, որ մենք միշտ պատրաստ պետք է լինենք, որովհետև ունենք շատ անհույս, անկիրթ, իր խոսքին և պայմանագրին դավաճանող հարևան»:
Շիրխանյանը նաև կարծում է, որ ադրբեջանական կողմը որոշել է մարտի միջոցով հետախուզում իրականացնել, որպեսզի ստուգի հայերի մարտունակության աստիճանը և հայկական զինուժը.«Կարող եմ ասել, որ տակտիկական առումով մենք համարժեք պատասխան ենք տվել, որովհետև բանակը հաղթում է, երբ կա մարտական ոգի, իսկ զենքն էստեղ երկրորդական է. մեր բանակն ունի այդ մարտական ոգին, որը չի կարելի ադրբեջանական կողմի մասին ասել»,-հավելեց Շիրխանյանը:
Պատերազմի վերսկսումը Շիրխանյանը ցածր է գնահատում, որովհետև Ադրբեջանը համոզվեց, որ հայկական բանակն ավելի մարտունակ է, քան ինքն էր պատկերացնում: Բանախոսի հավաստմամբ պատերազմ չի լինի նաև այն պատճառով, որ Ադրբեջանն առանց խոշոր պետությունների չի կարող պատերազմ սկսել: Նախկին փոխնախարարը համոզված է, որ չնայած այսօրվա սոցիալական անարդարություններին, ազատամարտիկների սոցիալական վատ վիճակին և հարուստների անարդարություններն, կա մի իրողություն, որ բանակը մի ուրիշ կառույց է և այնտեղ մարտական ոգի կա: