| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Քրեակատարողական վարչության աշխատակիցներին ներկայացրեց վարչության նոր պետին՝ Արթուր Օսիկյանին: Նա ՀՀ նախագահի հրամանագրով երեկ ազատվել էր ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից:
Այսօր yerkir.am-ի լրագրողը ՀՀ ոստիկանապետի մեկ այլ տեղակալից` Սամվել Հովհաննիսյանից, հետաքրքրվեց` իրենց գործընկերոջ` համակարգից հեռանալը չի՞ տխրեցրել նրանց: «Ես անձամբ տխրել եմ, քանի որ նա մեզ շատ հարազատ ընկեր էր, սակայն ուրախ եմ և վստահ, որ այն բարեփոխումները, որ Օսիկյանն իրականացրեց ոստիկանությունում, նույն տեմպով և ունակություններով կշարունակի այնտեղ»,- պատասխանեց փոխոստիկանապետը: Օսիկյանին մաղթելով բեղմնավոր աշխատանք` Հովհաննիսյանը նշեց, որ այժմ իրենց խնդիրը նրան արժանի փոխարինող ունենալն է:
Նշենք, որ այսօր «Հայկական ժամանակ» թերթը գրել էր, որ հնարավոր է` Օսիկյանի փոխարեն ոստիկանության պետի նոր տեղակալ չնշանակվի, իսկ նրա գործառույթները ստանձնի Գագիկ Համբարձումյանը: Նա, բացի ոստիկանության պետի տեղակալ լինելուց, նաև քննչական վարչության պետն է, սակայն, ինչպես գիտենք քննչական վարչությունն ամբողջությամբ տեղափոխվում է Աղվան Հովսեփյանի ղեկավարած Քննչական պետական կոմիտե: Այսինքն` Համբարձումյանը ոստիկանությունում մնում է առանց ոլորտի:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: