Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Իշխան Զաքարյանը լավ է աշխատել, իսկ մալուխների հարցն էլ շուտով կլուծվի:
Անդրադառնալով Իշխան Զաքարյանի առանձնատանը` նշեց, որ Իշխան Զաքարյանը լավ ընկերներ, լավ շրջապատ ունի, ուրեմն` ինչո՞ւ պետք է տուն չունենա: Ըստ նրա` պաշտոնյաները խելացի են, աշխատում են, բիզնես ունեն, դիզում են: «Տո լավ էլ իրավունք ունի ունենա նման առանձնատուն: Խի՞ չունի, խի, պաշտոնյան պիտի սովա՞ծ մնա: Մեզ նման ընկերներ ունի, սաղս էլ իրան օգնել ենք, տունն ինչ ա՞, որ չսարքի»,- հայտարարեց Սեյրան Սարոյանը ու, դառնալով Yerkir.am-ի լրագրողին, ասաց. «Դուք էլ որ ինձ նման ընկեր ունենաք, դուք էլ նման տուն կունենաք»:
Ինչ վերաբերում է ժողովրդի ծանր սոցիալական վիճակին, պատգամավորը կարծիք հայտնեց, որ Իշխան Զաքարյանը չի կարող իր ունեցվածքը բաժանել. «Հիմա ո՞վ ա ում հետ կիսվում, որ ինքը կիսվի ժողովրդի հետ: Ասենք` Իշխանի տունն էլ ծախինք, կերանք, բա հետո ի՞նչ ա լինելու Իշխանի պաշտոնից` ի՞նչ փող, զավոդ ա, ինչ ա»: Նա անընդմեջ կրկնում էր. «Ախր ինչի՞ չունենա, ինչի՞ եք բոլորդ տենց վատ տրամադրված, ջահել աղջիկ եք, լավին տեսեք, լավ մարդ առեք, հարուստ մարդ առեք»:
Արտագաղթի վերաբերյալ հարցին պատասխանեց, որ գնացողը գնացել է, իսկ մնացողը` մնացել: Նրա կարծիքով` հայ ժողովուրդը միշտ էլ պանդուխտ ա եղել: Մեր դիտարկմանը, որ արտագաղթից հետո մի քանի պաշտոնյա են մնալու, ո՞վ է անջատելու Հայաստանի լույսերը, պատասխանեց. «Այ մարդ, էթացող չկա, լույսերն էլ չենք անջատելու, էսա շուտով էդ էլ ա ձրի լինելու»: