Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը խոսեց պաշտպանության ոլորտում տեղի ունեցած կադրային փոփոխությունների մասին:
«Փոփոխություններ պտի ըլնեն: Նախ` մեր նախարարը`Սեյրան Մուշեղիչը, շատ լավ նախարար ա եղել, շատ լավ` պատերազմով անցած, բանակաշինության մեջ հզոր նախարար ա եղել: Բայց երկար տարի մի մարդ, որ մի տեղ մնում ա, էդ տեղի թերություններն էլ աչքին չի գալի»,- ասաց նա՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանը Սեյրան Օհանյանին «ավելի լավ» պաշտոնի կտանի, «պիտանի տեղ կտանի», որ նա մեր պետականության ու ժողովրդի համար լավ գործեր անի:
Պատգամավորի կարծիքով՝ Սերժ Սարգսյանը բանակը բոլորից լավ գիտի:
Անդրադառնալով այն խոսակցություններին, որ նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը բանակում չի ծառայել, գեներալը նշեց, որ չարաչար սխալվում են այդպես մտածողները, քանի որ Վիգեն Սարգսյանն իր կարիերան սկսել է բանակից:
«Վիգենը, երբ սովորելուց եկել ա, եկել ա նախարարի հետ. էն ժամանակ նախագահը նախարար էր: Մենք միշտ Վիգենին համարել ենք բանակի տղեն: Իսկ Վիգեն Սարգսյանը շատ լավ բանակը պատկերացնում ա, յոթ-ութ տարի մեր նախարարի կողքին ա եղել: Ամեն ինչին ինքը մասնակցել ա»,- ասաց պատգամավորը: