Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Նորմալ մարդ ա, մեծ հայ ա, նորմալ էլ կաշխատի, ինքը բանակի ամեն ինչը նորմալ գիտի, ինքը իրա կարիերան սկսել ա բանակից, ով ինչ ասում ա, սուտ ա ասում. այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց գեներալ Սեյրան Սարոյանը` անդրադառնալով Վիգեն Սարգսյանի` պաշտպանության նախարար նշանակվելուն:
Հարցին, թե ազգ-բանակ եզրույթին ինչպե՞ս է վերաբերվում, նա պատասխանեց. «Որ ազգն ու բանակն իրար հետ չեղան, էդ եղավ բանա՞կ, էդ բանակն ո՞ւմն ա բա, խելոք բան ասեց նախարարը»:
Հարցին` ինչո՞ւ մինչ այդ չէինք անում, Սարոյանն արձագանքեց. «Առաջ բանակաշինություն էր` բանակ էինք սարքում ազգով, հիմա ազգն ու բանակը իրար հետ պիտի էղնի, միասին պետք ա էթանք առաջ: Որ բանակն առաջ ա ընկել ազգից, էդի միշտ ասել եմ, չէ՞, հիմա պիտի նենց անենք, որ բանակն ու ժողովուրդը միասին լինեն, որովհետև էն ազգի բանակը, որ իրա ժողովրդից առաջ է ընկնում, էդ պետությունը քանդվում ա»:
Հարցին` բայց չե՞ք կարծում, որ պաշտպանության նախարարը պետք է լինի ոլորտի մարդ, ինչպես Սեյրան Օհանյանն էր, նա պատասխանեց. «Սեյրան Օհանյանը պիտի 100 տարի աշխատի՞, հո կաթողիկոս չի՞, 100 տարի հո չի՞ մնալու պաշտպանության նախարար, պիտի էթա իրա գործին, չէ՞»: