Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեյրան Օհանյանը մեր ախպերն ա. խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը` պատասխանելով հարցին, թե շփում ունի՞ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ:
«Տո խի չունեմ, Սեյրան Օհանյանը մեր ախպերն ա, մեր ընկերն ա, մեր հերոսն ա: Ինչի՞ պիտի չշփվեմ: Եթե էսօր քաղաքական մտածելակերպով իրար նման չենք մտածում, ընկերությունը մեռա՞վ, պրծա՞վ»,- ասաց նա, ապա շարունակեց. «Ենթադրենք` սաղին ցեղ շպրտեցիք, հիմա Բաղմանյան Հայկազի վրա ցեխ շպրտենք, բանակից պրծա՞նք, վե՞րջ: Էսքան տարի որ ծառայել ա Հայկազը, վե՞րջ, մի անգամ էլ, ասենք, հրաման չի կատարել, թերացել ա, պրծա՞վ, ցեխը շպրտենք, հանենք-գցե՞նք բանակից, էլ դու գեներալ կուզենա՞ս դառնալ: Եթե զինվորականը կողքից բիզնես ունի, ես ուրախ եմ, ուրեմն նա զինվորի հացը չի ուտի»:
Հարցին` Սեյրան Օհանյանը կարո՞ղ էր Նորքի զինված հանցախմբի հետ կապ ունենալ, Սարոյանը պատասխանեց. «Տենց բան չկա: Կարող ա մի երկու հատ էլ շառ անող կա, ասում ա: Ամոթ ա, Սեյրանը տենց բան ո՞նց կաներ: Ոնց որ դու հրացանն ուզես, գնաս քո երեխեքի վրեն, տենց բան ո՞նց կլինի»:
Հարցին` իշխանության դեմ դուրս չէ՞ր գա, պատասխանեց. «Իհարկե, չէ»:
Դիտարկմանը` ընդդիմադիր դաշտում էր գործում Օհանյանը, Սարոյանն արձագանքեց. «Էդ ե՞րբ, գործից հետո, գործից հետո սաղ էլ ընդդիմություն են, էլի»: