կարևոր
5029 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-16 11:50
Քաղաքական

Լավ գիտեմ, թե քանի հոգու է Իշխանը գնացել և խնդրել, որպեսզի միանան փողոց դուրս եկածներին, առաջնորդեն այդ շարժումը. Մելիք-Շահնազարյան

Լավ գիտեմ, թե քանի հոգու է Իշխանը գնացել և խնդրել, որպեսզի միանան փողոց դուրս եկածներին, առաջնորդեն այդ շարժումը. Մելիք-Շահնազարյան

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարևոր դիտարկումներ ներքաղաքական դրության մասին։

«Ցանցում նայում եմ՝ շատերն են քննադատում ընդդիմադիր պատգամավորներին խորհրդարան գնալու համար։ Ավելի ճիշտ՝ չեն քննադատում։ Չարախնդում են։ Մեծամասնության մասին եմ խոսում, իհարկե. սրտացավության մասնավոր դեպքեր երևի թե կան։ Չգիտեմ։ Բայց ինձ հիմա ուրիշ հարց է հետաքրքիր։ Էն որ չէին գնում՝ նույն մարդիկ էլի չէի՞ն քննադատում։

Հիմա լուրեր են շրջանառվում, որ Իշխանը կարող է չգնա խորհրդարան, մանդատը վայր դնի։ Ի՞նչ կլինի այդ դեպքում։ Ասեմ՝ նույնը։ Գնա էլ չարախնդալու են, չգնա էլ՝ չարախնդալու են։ Իսկ ինչու՞։

Ցավոք, ես այդ ինչու-ի պատասխանն էլ ունեմ։ Ավելին ասեմ՝ Իշխանին ես զգուշացրել եմ, որ հենց ասյպես է լինելու։ Ինքը գիտեր ինչի է գնում ու մեկ է կատարեց այդ քայլը։ Ի տարբերություն շատ-շատերի, որոնք նույնպես գիտեին ինչ դժվար ժամանակներ են սպասվում մեզ՝ որպես ժողովուրդ, որպես երկիր, որպես քաղաքական դաշտի մասնակից ու որպես սովորական մարդ։ Գիտեին, բայց նախընտրեցին ոչինչ չանել, սպասել։ Ոմանք, որովհետև չէին հավատում, որ ի վիճակի են բան փոխել։ Ոմանք, որովհետև վախեցան պատասխանատվության տակ մտնել։ Ոմանք, որովհետև մտքում հաշտվեցին այն սցենարների հետ, որոնք կարծում էին, որ անպայման կյանքի կկոչվեն։

Հիմա էլ բողոքում են, թե բա ինչու՞ է Իշխանը համարվում շարժման առաջնորդ, կամ էլ թե լավ առաջնորդ չի, մարդկանց տուն է ուղարկում և այլն, և այլն։ Ուրեմն ասեմ՝ գոնե ես լավ գիտեմ, թե քանի հոգու է Իշխանը գնացել և խնդրել, որպեսզի միանան փողոց դուրս եկած ժողովրդին, առաջնորդեն այդ շարժումը։ Ես գիտեմ, թե քանի վիրավորանք է Իշխանը կուլ տվել, որպեսզի ընդդիմության միասնականությանը ոչինչ չսպառնա։ Ասում են, թե Իշխանը ոչ մի արդյունք չէր ունենա, եթե նրան չօգնեին ընդդիմադիր այլ քաղաքական ուժերն ու հատկապես երկրորդ և երրորդ նախագահները։ Ճիշտ է։ Բայց ու՞մ օգնեին։ Տանը նստած առաջնորդների՞ն։ Ֆեյսբուքյան քննադատների՞ն։ Ու՞մ։

Էս վիճակն այլևս չի կարելի հանդուրժել։ Մինչ բոլորս քննարկում ենք ընդդիմության ԱԺ գնալ-չգնալը (որն իր խորքի մեջ ոչ այլ ինչ է, քան մանր տեխնիկական հարց), շարունակ նոր կորուստներ ենք ունենում։ Ընդդիմադիր դաշտն ինքն իր համար կեղծ օրակարգեր է մշակում ու գերի ընկնում այդ օրակարգերին։ Թակարդներ լարում ու ընկնում այդ թակարդները։ Ի՞նչ է սա, եթե ոչ փախուստ իրական պայքարից։ Թարգել է պետք։ Վստահեցնում եմ՝ հիմա շատ ավելի կարևոր քննարկելու թեմաներ կան, քան այդ պատգամավորների ԱԺ գնալն է։ Հայաստանն այսօր միայն մեկ օրակարգ ունի՝ դավաճան իշխանության հեռացումը։ Ու եթե մեկի մոտ դա դեռ չի ստացվում, չի նշանակում, որ մյուսները պետք է նստեն ու այդ մեկին մեղադրանքներ ուղղեն։ Կարծում եմ՝ շատ ակնհայտ է, թե նման դեպքերում ինչ պետք է անեն իրապես ազնիվ ու պատասխանատու գործիչները»։