Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Գերմանացի հասարակական գործիչ, հոգեւորական, արեւելագետ Յոհաննես Լեփսիուսը երկար տարիներ զբաղվել է Հայկական հարցով: Նա իր աշխատություններում ապացուցել է, որ Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում Առաջին աշխարհամարտի ժամանակ իրագործվել է հայերի ցեղասպանություն:
Սեպտեմբերի 26-ին աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Պոտսդամում այցելել է Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարան: Տնօրեն Հանց-Ուլրիխ Շուլցը ԱԺ նախագահին ներկայացրել է Լեփսիուսի կյանքն ու գործունեությունը, նաեւ նվիրել նրա` «Հայ ժողովրդի վիճակը Թուրքիայում» աշխատությունը:
ԱԺ նախագահը նշել է, որ պատմական արդարության վերականգնումը Հայաստանը կարեւորում է երկու հարեւան երկրների միջեւ վստահության մթնոլորտի բարելավման համատեքստում: «Թուրքիան պետք է հետեւի Գերմանիայի օրինակին, որ ճանաչեց Հոլոքոստը` որպես պատմական իրողություն, եւ ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
Հանդիպման վերջում ԱԺ նախագահը գրառում կատարեց պատվավոր հյուրերի գրքում. տեղեկացնում է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: