|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Աշխարհահռչակ հայազգի երգչուհի Շերը Twitter-յան իր էջում կոչ է արել Թուրքիայի կառավարությանը՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Ես զայրացած չեմ (կամ չեմ մեղադրում) Թուրքիայի ժողովրդի վրա մի բանի համար, որը տեղի է ունեցել 100 տարի առաջ, բայց կարծում եմ, որ Թուրքիայի կառավարությունը պետք է ճանաչի Ցեղասպանությունը»,- գրել է նա՝ ներկայացնելով նաև իր տատի պատմած սարսափելի պատմությունները, թե ինչպես են թուրքերը եկել են իրենց գյուղը, կանչել մարդկանց քաղաք՝ հանդիպման, ապա գնդակահարել են տղամարդկանց, բռնաբարել կանանց ու աղջիկներին: