| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Yerkir.am-ն արդեն տեղեկացրել էր, որ երեկ Կոմպոզիտորների միության նախագահ ընտրվեց կոմպոզիտոր Արամ Սաթյանը:
Նորընտիր նախագահը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ սպասում էր նման արդյունքի, քանի որ արդեն զգացվում էր` մարդիկ ուզում են հավատալ ապագային, նրանք ուզում են օրենքը, ճշմարտությունը, մարդկայնությունը, արժանապատվությունը վերջապես առաջին տեղում տեսնել:
«Այսօր մեր հանրապետությունը գնում է ճիշտ ուղղությամբ. եթե այս փոքր օղակում կարելի է փոփոխություն անել, ուրեմն կարելի է փոփոխության հասնել յուրաքանչյուր ոլորտում: Մենք համոզված ենք, որ, մեր գործը ճիշտ անելով, մենք էլ կնպաստենք դրան»,- ասաց Սաթյանը:
Նա նշեց նաեւ, որ պատրաստ է անել ամեն ինչ` կոմպոզիտորների ստեղծագործական աճին նպաստելու համար Սաթյանը հավելեց նաեւ, որ ինքը ցանկություն ունի համագործակցել Ռոբերտ Ամիրխանյանի հետ, քանի որ, նրա հավաստմամբ, Ամիրխանյանը մեծ փորձ ունի եւ կարող է օգնել իրեն:
Հարցին, թե ո՞րն է լինելու իր առաջին անելիքը միությունում, պատասխանեց, որ առաջին հերթին պետք է ժողով անի: «Պետք է լսեմ բոլորին, հետո կսկսենք որոշել մեր անելիքը: Ես իմ նախընտրական ծրագրում ընդգրկել եմ դրույթներ, որոնք պետք է իրագործեմ, հակառակ դեպքում` ինչպե՞ս եմ նայելու ընկերներիս երեսին»,- ասաց Սաթյանը: