|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ՝ դեկտեմբերի 1-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկո, որին կմասնակցեն Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Գյումրու «Տիրամայր» երգչախումբը՝ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ:
Ծրագրում կհնչեն Ռոբերտ Ամիրխանյանի «Պոետի կյանքը» օրատորիան՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին /համաշխարհային պրեմիերա/, խմբերգերի շարք և մեներգերի ընտրանի: Որպես մենակատարներ` հանդես կգան Մոնիկա Մանուչարովան, Մերի Մնջոյանը, Աննա Ավդալյանը, Ծովինար Գևորգյանը, Մելինե Գալոյանը: