Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կոմպոզիտոների միության համագումարն արդեն ընտրեց մանդատային հանձնաժողովը, որի կազմում են Երվանդ Երզնկյանը, Խաչիկ Մարտիրոսյանը եւ Վարդան Աճեմյանը:
Մանդատային հանձնաժողովը նշեց, որ ստուգել են ցուցակները եւ պարզել` չկա մարդ, որը լեգիտիմություն չունի:
Կոմպոզիտոր Արամ Սաթյանը նշեց, որ շատ հարցեր եւ պատասխաններ չէին լինի, եթե միությունում ամեն ինչ լիներ հստակ եւ թափանցիկ:
«Կարծում եմ` տվյալ դեպքում նոր մտածողություն է պետք, չի կարելի ապրել հնով: Երբ ասում են` ֆինանս չկա, պետք է հասկանալ, որ միությունները պետությունից գումարներ չեն ստանում, բայց կարողանում են ֆինանսավորում գտնել: Հույս ունեմ, որ նոր ղեկավարությունը պետք է ուրիշ կերպ մտածի եւ վերաբերմունքը փոխի երիտասարդների հանդեպ»,- ասաց Սաթյանը` հավելելով, որ եթե մեկ այլ երկրում մի երիտասարդ երրորդ կամ չորրորդ տեղն է գրավում, այնպես են նրան իր երկրում դիմավորում` կարծես առաջին տեղը զբաղեցրածը լինի. «Իսկ մենք ի՞նչ ենք անում. անուշադրության ենք մատնում մեր երիտասարդներին»:
Երիտասարդ կոմպոզիտոր Դավիթ Բալասանյանն էլ իր հերթին նշեց, որ ինքը ոչ մեկի հանդեպ չարությամբ լցված չէ: «Ով կլինի միության նախագահ, ինձ համար նշանակություն չունի: Ես ուզում եմ, որ միությունը թարմ լինի: Ես մենակով ոչինչ անել չեմ կարող, ուզում եմ, որ միությունում համախմբված աշխատենք»,- ասաց նա: