|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Սիրիան պատրաստ է լիարժեք համագործակցել Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության հետ. տեղեկացնում է Associated press-ը` վկայակոչելով իր ձեռքն ընկած մի փաստաթուղթ:
«Մենք պատրաստ ենք ամբողջ ծավալով համագործակցել գործակալության հետ»,- ասվում է Սիրիայի ատոմային բնագավառի ղեկավարների նամակում:
Այս տարվա ապրիլի վերջին գործակալության ղեկավար Յուկիա Ամանոն հայտարարել էր, որ Դեր էլ Զորում գտնվող օբյելկտը, որը 2007-ին ոչնչացվել էր իսրայելական օդուժի կողմից, կառուցվող ատոմային ռեակտոր էր: Մեղադրանքը, որ Սիրիան միջազգային հանրությունից գաղտնի ատոմային օբյեկտ է կառուցում, Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության ղեկավարի շուրթերից հնչում էր առաջին անգամ: Մինչ այդ ՄԱԿ-ին` գործակալության ներկայացրած զեկույցներում ընդամենը կասկած էր հայտնվում, որ իսրայելցիների ոչնչացրած օբյեկտը ատոմային է:
Ի դեպ, Սիրիան գործակալության ներկայացուցիչներին մեկ անգամ է թույլատրել այցելել Դեր էլ Զոր. 2008-ի հունիսից Դամասկոսը չի համագործակցել գործակալության հետ: Սիրիան ժխտում է, որ տվյալ օբյեկտը ատոմային նշանակության է, եւ որ երկիրը գաղտնի գործունեություն է ծավալել այդ ոլորտում: