կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-26 14:03
Քաղաքական

Մինսկում ընդունվեցին որոշումներ, որոնց ուշադրություն չդարձնել չի կարելի

Մինսկում ընդունվեցին որոշումներ, որոնց ուշադրություն չդարձնել չի կարելի

Վերջին շրջանում, անգամ` վերջին օրերին բավական ակտիվ գործընթացներ են տեղի ունենում Հայաստանի արտաքին քաղաքական դաշտում' միանգամից 2 ուղղությունով' թե' եվրոպական կառույցների գործողությունների առումով, թե' Մինսկում ընթացող ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովի ու դրա համատեքստում Մաքսային միության երկրների ներկայացուցիչների առումով: Այս մասին այսօր' լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նշեց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Բեքարյանը:

 

Անդրադառնալով եվրոպական կառույցների կողմից իրականացվող գործընթացներին` նա ուշադրություն հրավիրեց Եվրախորհդրարանի ընդունած բանաձեւի վրա' նշելով, թե այդ բանաձեւը երեք գործոնրով էր պայմանավորված' ադրբեջանական լոբբինգի գործունեությամբ, եվրոպական կառույցների կողմից մտրակի ու բլիթի կամ բալանսավորման քաղաքականության գործոնով, Հայաստանի' Մաքսային միությանն անդամակցելուց հետո ստեղծված իրավիճակով:

 

Անդրադառնալով եվրոպացիների' բալանսավորման քաղաքականությանը' բանախոսը նշեց, որ Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո հնչած խիստ քննադատություններից հետո, ԼՂՀ-ին վերաբերող հիշատակում պարունակող բանաձեւ ընդունելով, Եվրոպան փորձում է բալանսավորել իրավիճակը: Իսկ ինչ վերաբերում է սեպտեմբերի 3-ից հետո ստեղծված իրավիճակին, ապա, Բեքարյանի համոզմամբ, թե' Եվրոպայում եւ թե' Հայատանում կա չհասկացվածության մթնոլորտ:

 

Բեքարյանը կարծիք հայտնեց, որ Եվրոպան խնդիր ունի Հայաստանի դեպքի կապակցությամբ նախադեպ չստեղծելու հարցում, քանի որ երեք տարվա քրտնաջան աշխատանքը աղբամանն է գցվում: Եվ մինչեւ Վիլնյուսի գագաթաժողովը Եվրոպան պետք է փորձի թույլ չտալ, որ Հայաստանի նախադեպը տարածվի Արեւելյան գործընկերության մյուս անդամների վրա եւս, որոնց հետ Վիլնյուսում պատրաստվում են Ասոցացման ու Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիր կնքել:

 

Անդրադառնալով Մինսկում ԱՊՀ երկրների գագաթաժողովին` Կարեն Բեքարյանը նշեց, որ ընդունվեցին որոշումներ թե' ԱՊՀ շրջանակներում եւ թե' Մաքսային միության, որոնց ուշադրություն չդարձնել մենք չենք կարող: Մասնավորապես`կարեւոր էր, թե ինչպիսի խոսակցություններ էին շրջանառվում Մաքսային միությանն անդամակցել ցանկացողների մասին, որ երկրներն են ցանկություն հայտնել անդամակցել ՄՄ-ին` Թուրքիան, Սիրիան, Հնդկաստանը եւ այլն:

 

Ու քանի որ միջազգային կառույցներում որոշումներն ընդունվում են կոնսենսուսի սկզբունքով, ինչպես նշեց բանախոսը, հենց այս երկրների անունները պետք է հուշեն, թե ինչու են կարեւորվում Հայաստանի' Մաքսային միությանը շատ արագ անդամակցելու հարցերը:

 

Կարեն Բեքարյանը անդրադարձավ բազմաթիվ այլ հարցերի եւս: