կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-12 22:26
Առանց Կատեգորիա

ԱՌԱՎՈՏ. Բոլոր առաջարկներն ընդունվեցին

ԱՌԱՎՈՏ. Բոլոր առաջարկներն ընդունվեցին
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի գլխավորած ԸՕ-ի փոփոխությունների փաթեթի քննարկումներին աշխատանքային խմբին ներկայացված էին բազմաթիվ առաջարկություններ, այդ թվում` առաջարկներ էր ներկայացրել նաեւ ԲՀԿ խմբակցությունը, որոնք ընդունվեցին ամբողջությամբ, սակայն որոշները ենթական են խմբագրական փոփոխությունների: Ի դեպ, ի թիվս ԲՀԿ-ի այլ առաջարկների, ընդունվեց նաեւ այն առաջարկը, ըստ որի` լրատվամիջոցները նախընտրական քարոզչության շրջանում իրավունք չպետք է ունենան լրատվութունը ներկայացնել ընտրողաբար կամ վերլուծություններով, այլ պարտավոր են ներկայացնել զուտ տեղեկատվություն այս կամ այն քաղաքական ուժի կամ թեկնածուի կողմից կազմակերպված հանդիպման, միջոցառման մասին: Իսկ վերլուծությունները պետք է կատարվեն այլ բլոկում, այսինքն` նախընտրական շրջանում հեռուստադիտողին կամ ընթերցողին պետք է տրվի «մաքուր լրատվություն»` առանց վերլուծության կամ մեկնաբանության: Այս առաջարկի հետ կապված կլինեն նաեւ քննարկումներ ԶԼՄ-ների խմբագիրների մասնակցղությամբ: