|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՀՀ Ազգային ժողովն այսօր ձայների` 106 կողմ, 6 դեմ եւ 0 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ ԸՕ-ում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծը:
Մինչ քվեարկությունը վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Նա նշեց, որ ՀԱԿ խմբակցությունը խնդիրները ձեւակերպել եւ ներկայացրել է` ստորագրելով համատեղ փաստաթուղթը, և եթե կողմ են քվեարկում, դա դեռ չի նշանակում, որ կողմ են ամբողջ Ընտրական օրենսգրքին:
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ ԲՀԿ-ն տեր է իր ստորագրությանը և կողմ է քվեարկելու:
ԱԺ պատգամավորներ Ռուբեն Հակոբյանը եւ Խաչատուր Քոքոբելյանը հայտարարեցին, որ դեմ են:
«Համախմբում» կուսակցության անդամ Էլինար Վարդանյանը նշեց, որ կուսակցության պատգամավորները կողմ են նախագծին: