Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
83 կողմ, 16 դեմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունվեց Վահագն Հովակիմյանի ներկայացրած՝ Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, որն իբրեև սահմանադրական օրենք պետք է ընդունվեչ ձայների 3/5-րդով՝ հայտնում է Yerkir.am-ը։
Մինչ այդ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ իրենք գտնում են՝ օրինագիծը հակասահմանադրական է և չեն մասնակցելու քվեարկությանը։
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նախ՝ 20 րոպե ընդմիջում խնդրեց, որից հետո նույնպես հայտարարեց, որ այս օրինագիծը հակասահմանադրական է։
«Խորհրդարանը կողմ քվերակեց հակասահմանադրական օրենքի․ ԱԺ լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, որի մի հոդվածով հանրաքվեն հետաձգելու դրույթ կա, բայց հանրաքվեն չեղարկելու դրույթ չկա։ Այս նույն տրամաբանությամբ կեք չեղարկենք հունիս ամիսը»,-ասաց նա։
Իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ այս նախագիծը միտված է ծառայելու ՀՀ քաղաքացուն և այն մասին է, որ հնարավոր չէ կոնովիրուսով պայմանավորված այս իրավիճակում կազմակերպել հանրաքվե․ «Եթե մտավախությունն այն է, որ այս նախագծից հետո ձեռնարկելու ենք քայլեր գործող ՍԴ-ն համապատասխանեցնելու 2015 թ-ի Սահմանադրությանը, ապա՝ այո, մենք դա անելու ենք»։
«Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց, որ Սահմանադրության մեջ չկա որևէ դրույթ, որը կարգելեր հանրաքվեն չեղարկելը։
«Ճիշտ կլիներ կողմ քվեարկել այս նախագծին, հետո դիմել ՍԴ։ Առաջարկում եմ օժանդակել վերջնական լուծում տալու ՍԴ շուրջ իրավիճակին և դիմել ՍԴ»,-ասաց Վլադիմիր Վարդանյանը։
Օրինագծի հեղինակ Վահագն Հովակիմյանը նկատեց, որ ԱԺ-ն ունի լիազորություն իր ընդունած որոշումները ուժը կորցրած ճանաչելու, հակառակ դեպքում ԱԺ-ի ընդունած առաջին որոշումները «պետք է դառնան Աստվածաշունչ»՝ փոփոխման ենթակա չլինեն։
Հիշեցնենք, որ իշխող՝ «Իմ քայլը» խմբակցությունը առաջարկում է «Հանրաքվեի մասին» օրենքում ներառել հետևյալ նոր դրույթը. ««Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը կարող է ներկայացնել Ազգային ժողովի կողմից Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ, որը Կանոնակարգի 100-րդ եւ 101-րդ հոդվածներով սահմանված կարգով Ազգային ժողովի նիստում քննարկվում, ընդունվում է»:
ԱԺ-ն ընդունեց այս օրինագիծը հրատապ ընթացակարգով՝ 24-ժամում քննելու և երկրորդ ընթերցում կազմակերպելու հարցը։ Հրատապ ընթացակարգով կքննվի նաև Ոստիկանության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։
Այն ևս առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ 111 կողմ, առանց դեմ և ձեռնպահ ձայների։
Այս օրինագծի քվեարկությունից առաջ էլ «Իմ քայլը» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում խնդրեց։
Պատգամավոր Արտյոմ Ծառուկյանի հարցին՝ ինչով է պայմանավորված այս օրինագծի հրատապ ընթացակարգով քննելու անհրաժեշտությունը, իմքայլական Անդրանիկ Քոչարյանը լակոնիկ պատասխանեց․ «Հրատապությամբ»։
Մանրամասն՝ տեսանյութում․