Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մոսկվան կոչ է անում Բաքվին Ղարաբաղի բնակչությանը չդարձնել Երևանի հետ տարաձայնությունների պատանդ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք կոչ ենք անում Երևանին չհրաժարվել եռակողմ ձևաչափերով աշխատանքից: Մենք կոչ ենք անում Բաքվին քայլեր ձեռնարկել ամբողջությամբ ապաշրջափակելու միջանցքը մարդասիրական նպատակներով և չդարձնել Ղարաբաղի բնակչությանը Երևանի հետ քաղաքական տարաձայնությունների պատանդ»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ Մոսկվան շարունակում է աշխատել Լաչինի միջանցքն ամբողջությամբ ապաշրջափակելու ուղղությամբ։
«Մենք ակնկալում ենք, որ հայկական և ադրբեջանական կողմերը կշարունակեն կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ներքո ստանձնած բոլոր պարտավորությունները»,- շեշտել է Զախարովան։
Հիշեցնենք, որ հունիսի 15-ի առավոտյան Հակարիի կամրջի մոտ ադրբեջանական զինուժը փորձել է ռուս խաղաղապահների ներկայությամբ բարձրացնել ադրբեջանական դրոշը։ Հայկական կողմը կասեցրել է առաջին փորձը, սակայն ավելի ուշ ցանցում հայտնվել է արդեն իսկ բարձրացված դրոշով տեսանյութ։ Դրանից հետո ադրբեջանական կողմն ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքի երթևեկությունը ու այդ օրվանից ի վեր Արցախ անգամ առաջին անհրաժեշտության սննդամթերք ու դեղորայք չի մտնում։