|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՀՀ խորհրդարանն այսօր` մայիսի 8-ին, երկրորդ ընթերցմամբ ընդունեց մի շարք օրենքներ:
Մասնավորապես`
«Գովազդի մասին» օրենքում և Վարչական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը. կողմ քվեարկեց 108 պատգամավոր, որոշումն ընդունվեց միաձայն,
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը. կողմ քվեարկեց 77, դեմ`41, ձեռնպահ`1 պատգամավոր,
Հարկային օրենսգրքում փոփոխություններ մտցնելու մասին օրենքը. կողմ`119, դեմ`0, ձեռնպահ`1:
Առաջին ընթերցմամբ ԱԺ-ն հավանության արժանացրեց`
«Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև «Վիճակախաղերի, ինտերնետում և խաղատներում վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթին. կողմ քվեարկեց 114 պատգամավոր.որոշումն ընդունվեց միաձայն,
«Սպառողական վարկավորման մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծին. կողմ`119, դեմ`1: