|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ԱԺ արտահերթ նիստի օրակարգում կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցերն են:
«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագծերի քվեարկությունը երկու անգամ եղավ: «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը վարման կարգով ելույթ ունեցավ և ասաց. «Վերջին շարքում երկու բացակա կա, բայց մենք ունենք լրիվ քվեարկություն»:
Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հակադարձեց Փաշինյանին` ասելով. «Դատարկ աթոռ ունենք, որտեղ ոչ ոք չի նստում, և պետք չէ իրականությունը խեղաթյուրել»:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ իր հերթին նշեց, որ այս հարցով կզբաղվի էթիկայի հանձնաժողովը:
Օրենքների նախագծերը երկրորդ անգամ դրվեցին քվեարկության և ընդունվեցին ձայների` 61 կողմ, 35 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ: