Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` անդրադառնալով երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքին:
«Էմոցիաների էժանագին աճուրդի անդառնալի հետևանքը.
Երեկ Ազատության հրապարակում սպառնացել են «քարերով ցխել Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը»: Դանակահարում են PARA TV-ի օպերատորին: Միանգամայն օրինաչափ արդյունք` երկրում հետևողականորեն դեստրուկտիվ մթնոլորտ ստեղծելու, արցախցի-հայաստանցի «վեթթինգ» անելու, հասարակությանն անընդհատ լարվածության և սթրեսի մեջ պահելու, հանրության ներքին պառակտումը կատաղի կերպով խորացնելու:
Ինձ չի հետաքրքրում, թե ի պաշտպանություն ում էր Ազատության հրապարակում հավաքված մի քանի հոգանոց ամբոխը «գլուխ ցխելու» կոչեր անում և ով կամ ովքեր են կանգնած այդ նողկալի տեսարանի հետևում: Փաստն այն է, որ մեկ տարի շարունակ հրահրվող «էմոցիաների աճուրդը» այլևս հատեց կարմիր գիծը: Նաև քաղաքականության մեջ կա, այսպես կոչված` «точка невозврата», անդառնալիության կետը, որից անդին մեծ է քաոսի վտանգը:
Մինչդեռ, ամեն օր զգուշացնում էինք` դադարեցնել էմոցիաների աճուրդը և քաղաքացուն չդարձնել ամբոխ:
Ու հիմա էական էլ չէ, ոստիկանության արձագանքը և քաղաքական ուժերի հայտարարությունը, որ իրենց ականջները այդ նողկալի ակցիայի հետևում չկան:
Մենք շատ ավելի վտանգավոր եզրագծի ենք մոտեցել`հասարակությանը հետևողականորեն պառակտելով, սևերի ու սպիտակների բաժանելով ու էմոցիաների ամենօրյա էժանագին աճուրդով»: