|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ԱԺ ավանդական ճեպազրույցում պատասխանելով Yerkir.am-ի հարցին, թե ինչ հանգուցալուծում կստանա Արթուր Բաղդասարյանի եւ Գագիկ Ծառուկյանի հետ կապված միջադեպը, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ առաջիկա ժամերին ՀԱՕԿ-ը հստակ պարզաբանմամբ հանդես կգա:
Ինչ վերաբերում է սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու հետ կապված միջադեպին` որպես խոչընդոտ նրա հետագա պաշտոնավարմանը, Նաիրա Զոհրաբյանը կարծիք հայտնեց, որ այդ հարցը ցանկացած պաշտոնյայի անձնական, էթիկայի չափորոշիչների տիրույթում է գտնվում: «Իհարկե, նման դեպքեր եղել են, երբ բարձր պաշտոնյաները նման դեպքերում հրաժարական են ներկայացրել»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը: