Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Բաքվում ընթացող` ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի սեմինարի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզայի ելույթը սկանդալի պատճառ է դարձել: Այդ մասին հայտնում է АПА-ն:
Քննարկման ընթացքում Բրայզան հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները դեռևս չեն կարողանում փոխվստահության անհրաժեշտ մակարդակի հասնել՝ ԼՂ հակամարտության կարգավորման և փոխզիջումների հասնելու համար։
Բրայզայի խոսքերով՝ թեեւ ԵԱՀԿ ՄԽ-ն երկար տարիներ ջանքեր է գործադրել հակամարտության կարգավորման ուղղությամբ, խնդիրը դեռևս չի լուծվել։ «Անհրաժեշտ է շարունակել աշխատանքը՝ ԼՂ հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհի կիրառումը նվազեցնելու համար»,- ասել է նա` կողմերին կոչ անելով ընդհանուր լեզու գտնել։
Հայկական պատվիրակությունը ողջունել է Բրայզայի ելույթը: Պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանն իր ելույթում Ադրբեջանին կոչ է արել դիպուկահարներին հեռացնել շփման գծից։
Ադրբեջանական պատվիրակության անդամ Գուդրաթ Հասանգուլիևը, իր հերթին, խիստ քննադատել է Բրայզային ու հայերին։ Նա Բրայզային հիշեցրել է, որ հայերը դեմ էին իր դեսպան լինելուն միայն այն պատճառով, որ կինն ազգությամբ թուրք է։
Թևան Պողոսյանն իր ելույթում հարց է բարձրացրել Ռամիլ Սաֆարովի մասին: