|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
«Ժողովուրդ»-ը գրում է.
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ «Ժառանգություն» կուսակցությունում կրքերը չեն հանդարտվում: Բանն այն է, որ կուսակցությունում հիմնականում «գործող» երեք մարդ է մնացել՝ Արմեն Մարտիրոսյանը, Ռուբեն Հակոբյանը ու Զարուհի Փոստանջյանը, ովքեր էլ ամեն գնով պայքարում են, թե ով իրենցից կլինի կուսակցությունում «ասողը»:
Մեր տեղեկություններով՝ պայքարը այժմ սրվել է, քանի որ Փոստանջյանը ԱՄՆ-ից վերադառնալուց հետո, նպատակ ունի կրկին ղեկավարել ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը»,–գրում է թերթը։ Թերթը փորձել է տեղեկությունը ճշտել Արմեն Մարտիրոսյանից, ով ասել է, թե տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։