կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-01 10:58
Հասարակություն

«Կոշ»-ում կրքերը չեն հանդարտվում. «Ժողովուրդ»

«Կոշ»-ում կրքերը չեն հանդարտվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում կրքերը չեն հանդարտվում։ Թերթի տեղեկություններով՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում դատապարտյալներից մեկը ՔԿՀ-ի պետ Ավետիս Ստեփանյանի դեմ ցուցմունքներ է տվել՝ նրան մեղադրելով դատապարտյալներից գումար վերցնելու մեջ։ Չնայած ՔԿՀ պետը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել էր, թե տեղյակ չէ, որ դատապարտյալներն իր անունն են տվել, «Կոշից» ստացված տեղեկություններն այլ զարգացումների մասին են վկայում։ Ըստ այդ տեղեկությունների՝ օրերս ՔԿՀ պետին հրավիրել են դատախազություն։ Իսկ նախօրեին էլ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն են այցելել ՔԿՀ»,- գրում է թերթը:

 

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: