|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Արագածոտնի մարզի Արագած համայնքում մայիսի 22-ին անցկացված գյուղապետի ընտրությունների արդյունքները, որոնք խիստ կասկած են առաջացրել գյուղի բնակիչների մոտ, երեկ պարտված թեկնածու Գագիկ Մելքոնյանի կողմից բողոքարկվել են Վարչական դատարանում: Այսօր արդեն դատարանի վճիռը կհրապարակվի, եւ պարզ կլինի` արդյոք անցկացվելո՞ւ են արտահերթ ընտրություններ:
Գյուղացիները ընտրությունից հետո բողոքի ակցիա են անցկացրել իրենց գյուղում՝ Արագածում, եւ Երեւանում՝ նախագահական նստավայրի մոտ: Գյուղացիների խոսքերով` ընտրություններն անցկացվել են ընտրակեղծիքներով, քվեատուփերից հանել են նույնիսկ առանց ծրարի քվեաթերթիկները: Գյուղի 70%-ը դեմ է կեղծիքներով ընտրված գյուղապետին: Գյուղացիներից շատերին սպառնացել են եւ ստիպել ընտրել գործող գյուղապետին: