Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի շուրջ կրքերը դեռ չեն հանդարտվում:
«Ժողովուրդ» օրաթերթն իր ՔՊ-ական աղբյուրներից տեղեկացավ, որ Թորոսյանն ամբողջությամբ մեկուսացել է թիմակիցներից: ՔՊ-ականներից որեւէ մեկի հետ գրեթե չի շփվում, խմբակցության նիստերին ու քննարկումներին հազվադեպ է մասնակցում, առհասարակ, ԱԺ միայն նիստերի օրերին է գալիս, այն էլ միայն իր աշխատասենյակից գնում է նիստերի դահլիճ ու վերջ, պատգամավորների հետ չի շփվում:
ՔՊ-ից մեզ պատմեցին, որ իր պաշտոնավարման ժամանակ առողջապահության ոլորտում տեղի ունեցած աղմկահարույց բացահայտումներից հետո նա մեկ-երկու փորձ է արել թիմակիցների հետ հարաբերություններ կարգավորելու, բացատրելու բայց ապարդյուն. անգամ ՔՊ-ում իր մտերիմները ռեակցիա չեն տվել նրան, շատ սառն են եղել:
Թիմակիցների այս վերաբերմունքից հետո Արսեն Թորոսյանն ինքն է որոշել մեկուսանալ թիմից ու ընդդիմադիրի կեցվածք գրավել: Թերեւս սա է պատճառը, որ նա ԱԺ-ում իր թիմակիցներին ավելի սուր ու անխնա է քննադատում, քան ընդդիմադիրները:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում