|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը «Կենտրոն» հ/ը «Ուրվագիծ» հաղորդաշարի եթերում սկանդալային հայտարարություն է արել, նա հրապարակավ կասկածի տակ է դրել ՀՀ իշխանությունների լեգիտիմությունը. գրում է «Ժողովուրդը»:
«Մեր ազգը վատ է ապրելու, քանի դեռ իր սրտով իշխանություն չի ձևավորել»,- նրա խոսքերն է մեջբերում թերթը:
«Ժողովուրդը» գրում է, որ այլ կերպ ասած՝ ԱԱԽ քարտուղարն անձամբ է խոստովանել, որ այս իշխանությունը Հայաստանի ժողովուրդը չի ձևավորել, այսինքն՝ ոչ Աժ-ն, ոչ Սերժ Սարգսյանը չեն ընտրվել ժողովրդի կամքով: Նա նաև նշել է. «Կարևոր է, որ ղեկավարեն իսկապես գրագետ, կիրթ մարդիկ»:
Եթե այս հայտարարության հեղինակը լիներ ընդդիմադիր գործիչ, գրում է թերթը, միգուցե համարեինք հասարակ քննադատություն իշխանությունների հասցեին: Բայց դրա հեղինակը ԱԱԽ քարտուղարն է: Ցանկացած նորմալ երկրում այս հայտարարությունը սկանդալային հետևանքներ կունենար: