կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-21 12:38
Քաղաքական

Դե, Դուք ընդհանրապես ե՞րբ եք բավարարվում. Հովիկ Աբրահամյանը` Փաշինյանին

Դե, Դուք ընդհանրապես ե՞րբ եք բավարարվում. Հովիկ Աբրահամյանը` Փաշինյանին

 

Արդեն հայտնել էինք, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամվոր Նիկոլ Փաշինյանը հարց էր ուղղել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին,թե ինչ իրավական հիմքով են օտարերկրյա պետության հատուկ ծառայության աշխատակիցները Հայաստանի տարածքում կատարում նման  գործողություններ: Սակայն  ՀԱԿ պատգամավորի պատասխանը, կարծես թե, չգոհացրեց Փաշինյանին, և վերջինս հարցը կրկին հնչեցրեց.

 

«Պարո'ն Փաշինյան, մի բանը մի անգամ են ասում: Դուք կծանոթանաք այդ նամակին, հիմա բավարարավա՞ծ եք: Դե, Դուք ընդհանրապես ե՞րբ եք բավարարվում որ»,-պատասխանեց Աբրահամյանը:

 

Սակայն պատգամավորը նկատեց, որ  ԱԺ-ում ավանդույթ է ձևավորվում, երբ իշխանության ներկայացուցիչերը հարցի հետ կապ չունեցող պատասխաններ են հնչեցնում:

 

«Ինձ պետք չէ` ծանոթանամ այդ նամակի բովանդակությանը:  ԱԱԾ տնօրենն ասում է` ԱԺ նախագահին հարցրեք, կարո՞ղ ա` հայտնի պիեսի տրամադրությամբ ՀՀ-ն այլևս ինքնիշխան պետություն չի, բայց մեզ չեք ասում, որ տրամադրություններս չընկնի»,-ասաց Փաշինյանը