Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստան-Սփյուռք համաժողովում որոշ սփյուռքահայերի դժգոհություններին:
Դիտարկմանը՝ համաժողովի ընթացքում երևաց՝ ինչքան մեծ է սփյուռքահայերի անվստահությունը Հայաստանի իշխանությունների նկատմամբ, նրանք հայտարարում էին, որ քանի դեռ այս երկրում «նախարարների արյան մեջ կա թալանը», իրենց անվստահությունը չի վերանա, Հակոբյանն արձագանքեց. «Ո՞վ է ասել, ախր ինչո՞ւ եք էդպիսի բաներ ասում: Հենց հիմա եկեք, նստեք ինձ հետ, ու գնանք, տեսեք` ինչքան շնորհակալություններ եմ ստացել»:
Դիտարկմանը՝ կարող են լինել նաև շնորհակալություններ, բայց դժգոհությունների առաջ էլ չի կարելի աչք փակել, նախարարը պատասխանեց. «Ամբողջ համաժողովի աշխատանքները գնահատվել են լավագույնս: Եթե մեկը այստեղ ինչ-որ մի բանից դժգոհ է, դա այլ խնդիր է: Իհարկե, կլինեն նաև դժգոհություններ, հիմա մեր հասարակության մեջ դուք` լրագրողներդ, բոլորդ նույն կարծիքի՞ եք: Ինչքան մարդ, այնքան կարծիք: Ես չեմ կարող մարդկանց կարծիքները բոլորը նույնացնել: Ինչքան կարծիքները բազմազան են, դա մեր օգուտն է, մեր հարստությունն է: Մարդ կա, որ քչով բավարարվում է, ասում է` շատ լավ է: Մարդ էլ կա՝ ինչքան տալիս ես, չի բավարարվում: Հիմա ի՞նչ անենք: Կան չբավարարվող մարդիկ, կան մարդիկ, որոնք կարողանում են, համենայն դեպս, վերցնել, ստանալ, աշխատել: Ուզում եմ ասել՝ նայած, թե ով ինչպիսի ցանկություններ ունի, պահանջներ ունի»: