|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այսօր ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը անդրադարձել էր կոռուպցիայի թեմային, առաջարկելով նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին զբոսավար նշանակել «Հաղթանակ» զբոսայգու տարածքում , որտեղ նա բնակվում է:
«Ասում են չէ՞, որ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ: Հիմա «Հաղթանակ» զբոսայգին և նրա հարակից տարածքները կոռուպցիայի թանգարան են բաց երկնքի տակ: Մենք կարող ենք լինել առաջին պետությունը, որ պաշտոնապես կոռուպցիայի թանգարան ունենք բաց երկնքի տակ: Հաշվի առնելով, որ Հովիկ Աբրահամյանը զբաղվածության խնդիր ունի կարող ենք այդտեղ գիդ նշանակել»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:
Պատգամավորի այս հայտարարությանը յուրատեսակ մոտեցմամբ է արձագանքել է Հովիկ Աբրահամյանը, իր ֆեյսբուքան էջում տեղադրելով Պարույր Սևակի քառատողերից մեկը:
«Որտեղ մի պատառ չաղ ու յուղալի՝
Կանգնած է այնտեղ նա երկյուղալի.
Հեշտ զրպարտում է՝ երբ տեղն է գալիս,
Նույն հեշտությամբ էլ իր մեղքն է լալիս…»