կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-17 08:30
Քաղաքական

Ինչ կլինի Իշխան Զաքարյանի հետ

Ինչ կլինի Իշխան Զաքարյանի հետ
Որքան մոտենում է նոյեմբերի 5-ը, այնքան շատանում են քննարկումները, թե ով է լինելու ՀՀ վերահսկիչ պալատի ապագա նախագահը. արդյո՞ք Իշխան Զաքարյանը կմնա իր պաշտոնում: Դատելով պալատի ներսում առկա տրամադրություններից՝ ինչ-որ շրջանակներ, այնուամենայնիվ, ցանկանում են ազատվել Զաքարյանից: Առաջվա ոգեւորությունը չկա նրա նկատմամբ: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանից պարզել, թե ՎՊ անձնակազմն արդյո՞ք ցանկանում է, որ Զաքարյանը շարունակի պաշտոնավարել: «Գիտեք ի՞նչ, ուզել-չուզելն օրենքի դաշտում չէ, դա մի քիչ քննարկվող կատեգորիա չէ, գեղարվեստական զեղում է: Դա հանրապետության նախագահի կոմպետենցիայի խնդիրն է: Վերահսկիչ պալատի ցանկացած աշխատող պետք է կարողանա, անկախ ղեկավարության փոփոխվել-չփոփոխվելուց, իր աշխատանքները կատարել: Աուդիտորի մոտ այս մոտեցումն է»,- պատասխանել է Ավագյանը: