կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-23 10:08
Քաղաքական

Իշխանության վերին օղակներում դժգոհ են ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի գործունեությունից. «ՀԺ»

Իշխանության վերին օղակներում դժգոհ են ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի գործունեությունից. «ՀԺ»

«Հայկական ժամանակը» գրում է. «Մեր տեղեկություններով, իշխանության վերին օղակներում խիստ դժգոհ են Վերահսկիչ պալատի և ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի գործունեությունից և մտմտում են առաջիկայում ամբողջությամբ փոխել Վերահսկիչ պալատի գործառույթները: Դա, սակայն, արվելու է ոչ թե սահմանադրական փոփոխությունների շրջանակներում, այլ Վերահսկիչ պալատի մասին օրենքի փոփոխությամբ: Նույնիսկ ՀՀԿ-ականներն են մասնավոր զրույցներում նշում, որ Իշխան Զաքարյանը Վերահսկիչ պալատն իր ղեկավարման օրոք հասցրել է վերածել ОБХСС-ի։ Քննարկվում է ՎՊ-ին աուդիտորական գործառույթներ տալու տարբերակը: Այդ աուդիտի հիման վրա էլ հետագայում համապատասխան մարմինները համապատասխան որոշումներ կկայացնեն՝ անհրաժեշտության դեպքում:

Կմնա՞ Իշխան Զաքարյանը հետագայում այդ պաշտոնում, թե ոչ՝ դժվար է ասել: Բայց ՀՀԿ-ականներին դուր չի գալիս, որ ՎՊ նախագահն իր գործողություններով ամեն ինչ հասցրել է նրան, որ վախենում է Ազգային ժողով մտնելուց, քանի որ գիտի, որ իրեն կոնկրետ հարցեր են տալու, որոնց պատասխանը ինքը չի կարող տալ և չի կարող դրանց տակից որևէ ձևով դուրս գալ: ՎՊ նախագահի հարցը կքննարկվի ՎՊ մասին օրենքի քննարկումից և ընդունումից հետո»:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։