|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Եթե մենք հաշվի նստենք տեսակետների հետ, ապա կխճճվենք. տեսակետները շատ են ու շինծու»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` պատասխանելով Իշխան Զաքարյանի թեկնածության վերաբերյալ հնչող տեսակետների եւ գնահատականների վերաբերյալ հարցին:
Նա նշեց, որ հնչում են բազմաթիվ քննադատություններ Իշխան Զաքարյանի ու ՎՊ-ի մասին, որոնք իրականությանը չեն համապատասխանում ու անհիմն են: Ուստի` այսուհետ ՎՊ-ն վեր է հանելու այն հարցերը, որոնք համապատասխանում են իրականությանը: Հովիկ Աբրահամյանը Իշխան Զաքարյանի ուշադրությունը բևեռել է այն բանի վրա, որ հիմնավորվեն գնահատականները:
ԱԺ նախագահի խոսքով` ԱԺ-ն չէ իրավապահ այն մարմինը, որ պետք է որոշում կայացնի կամ գնահատական տա բյուջեի չարաշահումների վերաբերյալ. ԱԺ-ն չարաշահումների վերաբերյալ փաթեթը ուղարկել է գլխավոր դատախազություն: Նա նաև նշեց, որ դեռևս դատախազությունից չեն եկել պատասխաններ: «Դա թաքցնելու հարց չի, դատախազությունից կգա պատասխան, մենք կտանք գնահատականներ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Իշխան Զաքարյանի առանձնատան վերաբերյալ հարցերին անդրադառնալով` Հովիկ Աբրահամյանն ասաց. «Չեմ տեսել, չեմ եղել, դրա համար կարծիք չունեմ»: