Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Երեկ լրատվամիջոցները տեսանյութ տարածեցին, որում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը խոսում է Իշխան Զաքարյանի հետ` նրան հայտնելով, որ պատրաստվում է «սուր հարցեր» տալ: Yerkir.am-ի դիտարկմանը` փաստորեն, Նաիրա Զոհրաբյանը պայմանավորվում էր Իշխան Զաքարյանի հետ, թե ինչ հարցեր է տալու, ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանն այսպես արձագանքեց. «Պայմանավորվո՞ւմ, այդ բառը տեղի՞ն է: Այո, նա անկեղծորեն ասել է Իշխան Զաքարյանին, թե ինչ է սպասվում Իշխան Զաքարյանին»:
Տիգրան Ուրիխանյանի խոսքով` ԲՀԿ-ն երբեք ոչ մեկից թաքցնելու բան չի ունեցել, չի էլ ունենալու, և անգամ տեսախցիկների առջեւ անձնական շփումների ժամանակ Նաիրա Զոհրաբյանը ասում է այն, ինչ մտածում է:
Անդրադառնալով Նաիրա Զոհրաբյանի երեկվա ելույթին, որում քննադատության ենթարկվեց ոչ այնքան Իշխան Զաքարյանը, որքան իշխանությունը, Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ անգամ Իշխան Զաքարյանն է քննադատել այն համակարգը, որը ստեղծել է հնարավորություններ, որ բյուջեից օգտվեն նրանք, ովքեր չունեն դրա իրավունքը: Տիգրան Ուրիխանյանը կարծիք հայտնեց, որ ԲՀԿ-ի համար երկրորդական է, թե ինչ ֆիզիկական անձ կամ կենսաբանական օրգան է կանգնած այս կամ այն պաշտոնյայի հետևում:
Տեսանյութը` 1in.am-ի: