Hetq.am-ը գրում է. «ՀՀ վերահսկիչ պալատն իր վերջին հաշվետվությամբ արձանագրել է կիպրոսյան մի ընկերության փոխանցված դրամաշնորհների ոչ արդյունավետ տնօրինում: Սակայն Իշխան Զաքարյանի «բացահայտումները», ինչպես միշտ, պատշաճ ուշադրության չեն արժանանում ՀՀ իրավապահ մարմինների կողմից: Այս դեպքում էլ քրեական գործ չի հարուցվել: Կիպրոսյան ընկերությունն էլ որևէ պարզաբանում չի տվել:
Կիպրոսում գրանցված «Four Assist Development Consulting Limited» ընկերությունը 2012-13թթ. 704 հազար դոլար է ստացել Հայաստանից, որպեսզի իրականացնի հաշվապահական հաշվառման իրավական ակտերի նախագծերի և ձեռնարկի ամբողջական փորձարկման ու հաշվապահական հաշվառման ավտոմատացված համակարգի ներդրման աշխատանքներ:
«Four Assist Development Consulting Limited» կազմակերպության հետ 2012թ. հունիսի 13-ին (2013թ. մայիսին պյամանագրում կատարվել է փոփոխություն) ՀՀ ֆինանսների նախարարությունը 704 հազար դոլար արժեքով պայմանագիր է կնքել, որը, բացառությամբ հարկերի, փոխանցվել է կիպրոսյան ընկերության հաշվին: Ե́վ պայմանագիրը ստորագրելիս եւ́ փոփոխությունը կատարելիս ֆինանսների նախարարը Վաչե Գաբրիելյանն էր:
Նույն օրը` 2012-ի հունիսի 13-ին, պայմանագրով նախատեսված խորհրդատվական ծառայության մատուցման համար կիպրոսյան ընկերությունը 288 հազար
«Four Assist Development Consulting Limited»-ը՝ միջազգային, օֆշորային և հայկական ընկերություն
«Four Assist Development Consulting Limited» ընկերությունը գրանցվել է Կիպրոսում 2006 թվականին: Ֆինանսների նախարարությունից հետաքրքրվել էինք` տեղյա՞կ են, թե ովքեր են ընկերության հիմնադիրները կամ բաժնետերերը: Այս հարցին նախարարությունը չի պատասխանել:
Համաձայն ընկերությունների գրանցման Կիպրոսի պետական ռեգիստրի՝ «Four Assist Development Consulting Limited»-ի խոշոր բաժնետերը ՀՀ քաղաքացի Գնել Սեդրակյանն է՝ 1550 բաժնեմասով: Նա 2000-ականների սկզբին որպես խորհրդատու աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարությունում: Ներգրավված է եղել նաև Եվրահանձնաժողովի` Հայաստանում իրականացրած մի շարք ծրագրերում:
Նշանակալի բաժնետերերից է նաև Յիաննիս Հաջիյիաննակիսը (Yiannis Hadziyiannakis)՝ 1300 բաժնետոմսով: Վերջինս 5 տարի աշխատել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություններում՝ մասնակցելով Եվրահանձնաժողովի ծրագրերից մեկին:
Սեբաստիեն Դյուբոստը (Sebastien Dubost) տնօրինում է 775 բաժետոմս: 2000-2003թթ. եղել է Եվրահանձնաժողովի պատվիրակության հայաստանյան գրասենյակի ղեկավարը և Եվրահանձնաժողովի բազմաթիվ ծրագրերի թիմի ղեկավար:
ՀՀ քաղաքացի Իրինա Գրիգորյանը, թեկուզ փոքր, բայց նույնպես մասնաբաժին ունի` 250 բաժնետոմս: Պրոֆեսիոնալ հաշվապահ է: Աշխատել է Հայաստանի, Վրաստանի և Տաջիկստանի ֆինանսների նախարարություններում որպես խորհրդատու: Փորձառություն ունի Եվրահանձնաժողովի զարգացման և աջակցության ծրագրերում: Կան նաև այլ բաժնետերեր»:
Մանրամասները` սկզբնաղբյուր
կայքում: