Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Խոտի դեզ այրելու համար մեղադրվող Արամ Մուղալյանը և նրա ընկերները համաներմամբ ազատ են արձակվել. այս մասին yerkir.am-ի լրագրողի հետ զրույցում ասաց նրա պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահե Գաբրիելյանը:
Նշենք, որ այսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով Արամ Մուղալյանը մեղավոր է ճանաչվել, նրա նկատմամաբ պատիժ է սահմանվել 2 տարի 6 ամիս ժամկետով, սակայն վերջերս ընդունված համաներման ակտով` Մուղալյանն ազատ է արձակվել:
Դատարանը տարբեր պատժաչափեր է կիրառել նաև նույն գործով ամբաստանյալներ Ռոբերտ Փիլոյանի, Գագիկ Առաքելյանի և Արթուր Քլյանի նկատամամբ, սակայն նրանք նույնպես համաներմամաբ ազատ են արձակվել:
Մեզ հետ զրույցում Մուղալյանի պաշտպանը դատարանի հրապարակած վճիռը որակեց «աննորմալ և խայտառակ» ` ասելով, որ վճիռն անպայման բողոքարկելու են ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում:
Լուսանկարը`hetq.am-ի: