Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Աննորմալ ու անընդունելի իրավիճակ է»,- «Մեդիա կենտրոնում» «Կոդ 070. ինչո՞ւ արցախցիները չեն կարողանում շենգենյան վիզա ստանալ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ, «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով դեսպանատների կողմից արցախցիներին վիզա տրամադրելու մերժումներին։
«Մերժող պետությունները ծագման հիմքով մերժում են վիզա տրամադրել արցախցիներին՝ դա ցուցադրվում է 070 կոդով անձնագրի տեսքով։ Եթե ունես այս անձնագիրը, քո ծագումը ԼՂ-ից է, հետևաբար մենք քեզ վիզա չենք տրամադրում։ Բացի կոնվենցիայից, միջազգային ու ներպետական օրենսդրության հարցեր են խախտվում, սակայն ամենակարևորն այն է, որ խտրականությունը ցուցաբերվում է ծագման հիմքով։ Եթե վիզան չեն էլ տրամադրում, պետք է հիմնավորեն, որ քո փաստաթղթերը բավարար չեն, չես ապացուցել, որ վերադառնալու ու պահելու ես օրենքը։ Իրենք այն կանխավարկածից են ելնում, որ եթե անձն ունի 070 կոդով անձնագիր, գնալու է, «հանձնվելու է», չի պահպանելու այն օրենսդրությունը, որի հիման վրա ինքը վիզա է ստանում, հետո վերադառնում ՀՀ, միանգամից բոլորին մերժում ու իրավունքները խախտում են»,-ասաց Արտակ Բեգլարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։