|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ լինելու հանգամանքը բոլորովին չի խոչընդոտում դաշնակցական գործչին ՀՀ արտգործնախարարությունում աշխատել. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Կիրո Մանոյանը:
Ըստ նրա` Վահան Հովհաննիսյանը ստացել է եվրոպական երկրներից մեկում ՀՀ դեսպան լինելու առաջարկ և տվել է իր համաձայնությունը: «Այս քայլը շատերը որակեցին սեփական դիրքորոշումները մերժող, շատերն էլ շտապեցին գնահատական տալ` ասելով, թե Դաշնակցությունը ծախվել է»,- ասաց Կիրո Մանոյանը և հավելեց, որ «աննորմալ է վաղօրոք նման գնահատականներ տալը», քանի որ շատերը միայն ենթադրություններ են անում, թե Վահան Հովհաննիսյանը դրսում վարելու է ՀՀ իշխանությունների որդեգրած արտաքին քաղաքականությունը: «Եթե լինեն պարտադրանքներ, ապա ուշ չէ հավաքել իրերն ու հեռանալ երկրից` հրաժարվելով դեսպանի լիազորություններից»,- նշեց Կիրո Մանոյանը: