Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է.
Նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, ով փաստաբանական գործունեությամբ է զբաղվում, քաղաքական աքրոստիկոսների հանդեպ մեծ սեր ունի եւ դրանք հաճախ է տեղադրում ֆեյսբուքյան իր էջում: Աքրոստիկոսն այն է, երբ տողերի առաջին տառերը՝ վերեւից ներքեւ կարդալիս, կազմում են որեւէ բառ կամ արտահայտություն։ Նա աքրոստիկոսներ է ձոնում տարբեր քաղաքական գործիչների, սակայն Պետրոսյանի ոգեշնչման հիմնական եւ առանցքային աղբյուրը Նիկոլ Փաշինյանն է: Նա անգամ 2019 թվականին Ջորջ Սորոսի մասին մի աքրոստիկոս էր գրել, որը մեծ ոգեւորություն էր առաջացրել:
Ս ատկելուդ ժամը հեռու չէ այնքան,
Ո՞ նց են ներվելու մեղքերդ այդքան,
Ր ոպեներ հետո կթքեն շիրմիդ,
Ո րդերի բաժին կլնես ա՛յ անմիտ։
Ս ատանայի հետ քնում ես սիրով,
Ի սկ քո թուլեքին զինում ես փողով,
Ն զովյալ հոգիդ կթաղվի շուտով...
Մենք Գեւորգ Պետրոսյանից հետաքրքրվեցինք` մի՞շտ է աքրոստիկոս գրելու վարպետ եղել, թե՞ Փաշինյանի հանդեպ հիասթափությունն է նրան պոետ դարձրել։ «Ես Հովհաննես Թումանյանի տեղացին եմ, ուստի միշտ էլ գրելու ունակություն եղել է, սակայն մեր հիմնական հասարակական կյանքը խախտող կետը Նիկոլ Փաշինյանն է, ուստի հիմնական ստեղծագործությունները ձոնում եմ իրեն եւ իր թիմին: Որ պարապ լինեի, վեպ էլ կգրեի....»,- ասաց Պետրոսյանը: Իսկ իր գրածների մեջ կա՞ մի ստեղծագործություն, որը կառանձնացնի։ Պետրոսյանն ասաց. «Չեմ հիշում այդպես, ուղեղի ցնցում էլ որ ստացա, ընդհանրապես չեմ կարող առանձնացնել»: Մի քանի բան մենք գտանք․
Պ աշտոնից կառչած դեռ դիմադրում ես,
Ա նխնամ տեսքով դեռ զմայլվում ես,
Դ ավաճան կոչմամբ հպարտանում ես,
Ո խակալ փնթի, դեռ դիմանում ես,
Շ որերիդ կեղտից ուժեղ բուրում ես…
Ք աղաքական
Ո չնչության
Ս իմվոլ
Պ ոչիդ նստում է շատ անակնկալ,
Ա վտոդ կանգնեցնում, նայում ոխակալ,
Ր ոպե դեռ չանցած կանչում է զորքեր:
Ե լքեր է փնտրում, որ գլխիդ սարքի,
Կ յանքից աբիժնիկ, տգետ ու փնթի…
Ն երիր, որ ասեմ՝ ինչո՞ւ ես ապրում,
Ի նչո՞ւ ես մարդկանց կյանքը պղտորում,
Ք ո խիղճը թողիր Ենոքավանում,
Ո րբացրիր քանի-քանի հազար տուն,
Լ ինես քրչապետ եւ մնաս անտուն…
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում