|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր` ժամը 18.30-ին, Ազատության հրապարակում կայանալու է յուրօրինակ ասուլիս. հանրահավաքի մասնակիցները եւ բոլոր ցանկացողները կարող են հարցեր ուղղել Կոնգրեսի ղեկավարներին: Հարցերը կտրվեն ինչպես բանավոր եւ գրավոր, նաեւ էլեկտրոնային փոստով եւ հեռախոսային կարճ հաղորդագրություններով:
Այս տեղեկատվության մեջ հետաքրքիր է հատկապես էլեկտրոնային փոստի հասցեն` [email protected], որով լրագրողները պետք է իրենց հարցերն ուղղեն «հիմնադիրին»… Կոնգրեսականները սրանով ևս մեկ անգամ ապացուցում են, որ իրենք չեն դադարում, ամեն միջոց օգտագործելով, ներքաղաքական իրավիճակի իրենց մոտեցումներն ու պատկերացումները պարտադրել հասարակությանը:
«Երկիրը» շատ հարցեր ունի` Լեւոն Տեր-Պետրոսյանին ուղղելու, մանավանդ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ այս գործիչը մամուլի հետ շփվում է բացառապես իր խոսնակի և ՀԱԿ համակարգողի միջոցով, և սա եզակի առիթ է հարցերն ուղղակիորեն նրան ուղղելու համար: Սակայն կփորձենք այդ հարցերն ուղղել նշված այլընտրանքային տարբերակներով…