Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ես «դեսպոտ» չեմ. այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով ՀՃՊՀ պրոֆեսորներից մեկի հայտարարությանը, ասաց նույն բուհի ռեկտոր Արա Ավետիսյանը:
Վերջին օրերին մամուլում լուրեր են շրջանառվում, թե Արա Ավետիսյանը անհիմն կրճատել է դասախոսների աշխատավարձերը: Երեկ բուհի արհմիությունների նիստում քննարկում է եղել` կապված աշխատավարձերի իջեցման հետ, իսկ այսօր Արա Ավետիսյանը որոշ պարզաբանումներ տվեց լրագրողներին:
Ավետիսյանը նախ նշեց մի քանի պատճառներ, որոնց արդյունքում էլ ոորշվել է իջեցնել աշխատավարձերը. «Պակաս միջոցների պայմաններում, որոնք պայմանավորված են բնագիտական առարկաների հանդեպ քիչ հետաքրքրվածությամբ, հասարակության սոցիալական վիճակով, պետք է հաշվել և նպատակային ծախսել ամեն մի դրամը»,-ասաց ռեկտորը` հավելելով, որ այս տարի ՀՃՊՀ մուտքային եկամուտները, անցած տարիների համեմատ, նվազել են:
Արա Ավետիսյանի խոսքով` ինքը աշխատավարձերի վճարման նոր համակարգ է առաջարկել, որը թույլ կտա դասախոսին վճարել` ըստ իր կատարած աշխատանքի: Ռեկտորը նշում է, որ եթե նախկինում դասախոսությունների, կոնսուլտացիաների, ստուգարքների համար ստացվող վճարը նույնն էր, ապա այս տարվանից արդեն նոր համակարգով այդ թվերը փոփոխվել են:
«Դասախոսության և գորրծնական դասի մեկ ժամի համար դասախոսը պետք է ավելի շատ ստանա, քան կոնսուլտացիա կամ ստուգարք անցկացնելիս»,-ասաց Ավետիսյանն` ընդգծելով, որ տվյալ ամբիոնի վարիչն է բաշխում, թե որ դասախոսը ինչ տեսակի դասաժամ պետք է անցկացնի և քանի ժամով:
Լրագրողների հարցին, թե միջինում որքա՞ն կնվազի դասախոսի աշխատավարձը, Ավետիսյանը պատասխանեց, որ եթե ամբիոններում ճիշտ բաշխվեն դասաժամերը, ապա դա կկազմի ամսական 6000-8000 դրամ: