կարևոր
4729 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-20 16:58
Աշխարհ Տարածաշրջան

ՄԳԻՄՈ-ի ռեկտոր Տորկունովը Ադրբեջանի շահերի լոբբիստ է. Միխայիլ Ալեքսանդրով

ՄԳԻՄՈ-ի ռեկտոր Տորկունովը Ադրբեջանի շահերի լոբբիստ է. Միխայիլ Ալեքսանդրով

Այս տարվա դեկտեմբերի 13-ին ՄԳԻՄՈ-ի ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ Մ.Վ. Ալեքսանդրովը Rusarminfo ինտերնետային պորտալին տված հեռախոսազրույցում քննադատել էր ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների նկատմամբ։ Չնայած Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների մասին հայտարարությանը, Բաքուն չվարանեց միտումնավոր դիմել այդ սադրանքներին՝ Լաչինի միջանցքի կարգավիճակը փոխելու համար։ Ալեքսանդրովը նախազգուշացրել է Բաքվին իրավիճակի հետագա սրման դեմ և զգուշացրել է, որ ռուս խաղաղապահների վրա զինված հարձակումը կհանգեցնի ՌԴ ԶՈւ պատասխան գործողությունների, այդ թվում՝ հարվածներ հասցնելու Ադրբեջանի էներգետիկ ենթակառուցվածքին։

Այս հարցազրույցը դուր չի եկել ադրբեջանական կողմին, որը հստակ ծրագրում էր սադրանքների միջոցով հակամարտություն հրահրել խաղաղապահների հետ, ապա պահանջել նրանց դուրս բերել Լեռնային Ղարաբաղից։ Այդ իսկ պատճառով ադրբեջանցիների մի ամբողջ հոսք` վիրավորանքներով և ահաբեկումներով, թափվեց Ալեքսանդրովի բոլոր ինտերնետային ռեսուրսների վրա։

Այս իրավիճակի մասին Միխայիլ Ալեքսանդրովը հարցազրույց է տվել Infoteka24 պորտալին, որը ներկայացնում ենք ստորև.

Կոնկրետ ինչպե՞ս են նացիստները սպառնացել ձեզ և արդյո՞ք սպառնալիքները շարունակվում են:

Ադրբեջանցի նացիստների վիրավորանքները օրիգինալ չէին: Դրանք խեղաթյուրված հայհոյանքներ էին` զուգորդված ինձ և իմ ընտանիքի սպանության սպառնալիքներով: Դրանք հարյուրավոր էին։ Այստեղ նրանք որդեգրեցին Կիևի նացիստների մեթոդները, որոնք նման մարտավարություն կիրառեցին իմ և մի քանի այլ փորձագետների դեմ։ Բայց մենք պատերազմում ենք Կիևի ռեժիմի հետ, մինչդեռ Ադրբեջանը իրեն Ռուսաստանի դաշնակից է ձևացնում և միևնույն ժամանակ հոգեբանական պատերազմի նման ձևերի է դիմում ռուսական փորձագիտական ​​հանրության ներկայացուցիչների դեմ։

Ինչ-որ պահի ես սարսափեցի։ Կարծում էի, որ ես՝ ռուսս, իմ երկրում անպաշտպան էի մեկ այլ պետության անսանձ սփյուռքի և Ռուսաստանի Դաշնության իշխանություններում գտնվող դրանց հովանավորների առջև։ Աշխարհի ոչ մի երկրում իշխանությունները թույլ չեն տա նման պահվածք օտար պետության և իր տարածքում գտնվող նրա գործակալների կողմից։ Բայց մեզ մոտ, չգիտես ինչու, իշխանությունները օտարերկրյա գործակալ են համարում միայն արեւմտյան պետությունների ներկայացուցիչներին։ Իսկ ահա ինքնավստահ և ագրեսիվ ադրբեջանական սփյուռքը, որը գործում է Բաքվի շահերից ելնելով, ոչ ոք չի գրանցում որպես օտարերկրյա գործակալներ։ Բայց պետք է, քանի դեռ ուշ չէ:

Դուք կապ հաստատե՞լ եք իրավապահ մարմինների հետ։

Ես ուժային կառույցներին չեմ դիմել, քանի որ հնարավոր չէ ներգրավել իմ դեմ ահաբեկման արշավի կոնկրետ կազմակերպիչներին, նրանք Բաքվում են, իսկ գուցե Անկարայում։ Եվ անիմաստ է ամեն մի փոքր ազերբոտի հետքի հետևից ընկնել։ Միևնույն է, անհնար կլինի նպատակաուղղված գործողություն ապացուցել։ Այս պայմաններում Ռուսաստանի Դաշնության իշխանությունները պետք է ճիշտ ուղղություններով խփեն` բացահայտել և օտարերկրյա գործակալներ հռչակել ցանկացած ադրբեջանցի և ոչ միայն ադրբեջանցի, այլ նաև Բաքվի շահերից ելնելով գործող այլ անձանց, այդ թվում պրոադրբեջանական քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ներին և ինտերնետային ռեսուրսներին: Իսկ տարբեր համայնքները, որտեղ նման լսարան է հավաքված, պարզապես պետք է արգելափակվեն: ԱԴԾ-ն պետք է ստեղծի հատուկ բաժին՝ օտարերկրյա սփյուռքների ագրեսիվ վարքագծի դեմ պայքարելու և Ռուսաստանի Դաշնության ներքին և արտաքին քաղաքականության վրա դրանց ազդեցությունը կանխելու համար։

Ինչպիսի՞նն է Բաքվի ազդեցությունը ԲՈՒՀ-երի վրա

Ռուսաստանում ադրբեջանական շահերի ազդեցիկ լոբբիստներից մեկը ՄԳԻՄՈ-ի ռեկտոր (Անատոլի) Տորկունովն է։ Նա բարեկամական հարաբերությունների մեջ է Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ  վերջինիս ՄԳԻՄՈ-ում աշխատելու ժամանկներից սկսած։ Նման հարաբերություններում, առաջին հայացքից, ոչ մի վատ բան չկա, բայց միայն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք չեն վերածվում տիրակալի և վասալի հարաբերությունների։ Իսկ Տորկունովը, ըստ երեւույթին, չի նկատել, թե ինչպես է Ալիևի ընկերոջից վերածվել իր հաճախորդի և սկսել է հեզորեն հետևել Ադրբեջանի նախագահի հրահանգներին։ Արդյունքում՝ որպես երկրի առանցքային բուհի ռեկտոր, մենք ունենք ոչ թե հայրենասեր, պետական ​​գործիչ, այլ Ադրբեջանի շահերի լոբբիստ։ Իսկ դա ուղղակի վնաս է հասցնում Ռուսաստանի ազգային շահերին։ Ժամանակն է, որ նախագահն ու կառավարությունը հասկանան, որ Արևմուտքի հետ գլոբալ առճակատման ամենադժվար իրավիճակում Տորկունովի նման մարդկանցից պետք է շուտափույթ ազատվել: