|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ՀԱԿ ակտիվիստների գործով այսօրվա դատական նիստում Տիգրան Առաքելյանի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը միջնորդություն արեց Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանքը փոխարինելու մասին: Սակայն դատավոր Եվա Դարբինյանը հայտարարեց, որ դատական քննության փուլն ավարտվել է, եւ պաշտպանը չի կարող նման միջնորդությամբ հանդես գալ, միջնորդությունը կքննարկվի հաջորդ` դատական վիճաբանությունների փուլում:
Դատավորի պատասխանից հետո ամբաստանյալ Տիգրան Առաքելյանը, չկարողանալով զսպել բարկությունը, ասաց. «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ չեմ ընդունում ձեր կուսակցապետերի կողմից ընդունված համաներումը»:
Ոստիկանները փորձեցին նրան դուրս հանել նիստերի դահլիճից, իսկ ներկա գտնվողները վանկարկում էին` «Ամոթ Սաշիկի դատարանին»:
Տեսանյութ