|
Փոխարժեքներ
04 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.2 |
| EUR | ⚊ | € 444.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.9035 |
| GBP | ⚊ | £ 506.23 |
| GEL | ⚊ | ₾ 141.22 |
Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը ողջունում է համաներումը, քանի որ համարում է, որ մեր երկրում, բացի քրեական հանցագործներից, կան անարդար դատվածներ, քաղբանտարկյալներ և շինծու գործեր: Այդ գործերից վերջինը, ըստ նրա, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանինն է:
«Իշխանությունների մեթոդը նույնն է: Կանչում, հարցնում են` ի՞նչ է պետք, ի՞նչ տանք քեզ, եթե չի համաձայնում, շանտաժ են անում: Ամեն ինչի ընդունակ են»,- նշեց Կարապետյանը:
Անդրադառնալով այս օրերի մեկ այլ խնդրի, այն է` գազի գնի բարձրացման վերաբերյալ պայմանագրի բացակայությանը, Տիգրան Կարապետյանն ասաց, որ պայմանագիր երբևէ չի եղել: «Ինչ ուզում` անում են: 2-3 անգամ ավելի թանկ են վաճառում, քան պետք է վաճառեին: Կա ՀՀ բյուջե, որը բավարար չի, և ամեն տեղից փորձում են այդ բյուջեն ստեղծել»,- նշեց նա: